Թրամփը հայտնել է Օբամայի ներդրած «սարսափելի և թանկ» առողջապահական համակարգը լուծարելու և այն ավելի էժան ծրագրով փոխարինելու մտադրության մասին. ТАСС

00:26 • 07.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Բարաք Օբամայի աշխատակազմի կողմից ընդունված Obamacare բժշկական ապահովագրությունը դադարեցնելու և նորով փոխարինելու մտադրության մասին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Obamacare-ն աղետ է: Ապահովագրության շատ վատ համակարգ: Մենք ծրագրում ենք լուծարել այն և փոխարինել ավելի լավով և էժան ծրագրով»,- ասել է նա չորեքշաբթի Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ,- «Անհրաժեշտ է լավ համակարգ, որը ամբողջությամբ կներառի ներկայումս գոյություն ունեցող պայմաններն ավելի ցածր գնով»:

«Բժշկական ապահովագրությունները թանկ են և սարսափելի, ինչն անարդար է բոլորի համար: Սա նախկինի պես առողջապահական զզվելի համակարգ է»,- ընդգծել է Թրամփը:

Obamacare-ը, հիշեցնենք, նախկին նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ Կոնգրեսի միջոցով ներդրել են մեծ դժվարությամբ: 2010-ին այն օրենքի ուժ ստացավ: Այս համակարգի շրջանակում ԱՄՆ քաղաքացիները պարտավորված են բժշկական ապահովագրություն ունենալ, իսկ հասարակության առավել չունևոր շերտերի համար նպաստներ են տրամադրվում: Այս ծրագրով բժշկական ապահովագրություն են ստացել միլիոնավոր ամերիկացիներ: