Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով մահերի նոր հակառեկորդ է գրանցվել. РИА Новости

04:18 • 07.05.20

Բրազիլիայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը մեկ օրում ավելացել է 615-ով, իսկ վարակվածներինը՝ 10 հազարով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Բրազիլիայի առողջապահության նախարարությանը:

Հաղորդվում է, որ Բրազիլիայում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 125 հազար 218-ի, մահացել է 8 հազար 536 մարդ:

Եվս 1643 մարդու մահվան հանգամանքները ներկայումս պարզվում են: Վիրուսից ապաքինվել է 51 հազար 370 պացիենտ: