Գիտնականները նշել են երիտասարդների մոտ կորոնավիրուսի ծանր դեպքերի հնարավոր պատճառը

18:58 • 08.05.20

Կորոնավիրուսի ծանր դեպքերի հնարավորությունը կախված է ոչ միայն տարիքից, այլև գենետիկ մուտացիաներից: Այս մասին հայտնել է AFP-ն ՝ վկայակոչելով մարդու գենետիկայի լաբորատորիայի տնօրեն Ժան-Լորան Կազանովային, որի խումբն աշխատում է Փարիզի և Նյու Յորքի համալսարաններում։

Նշվում է, որ հիվանդության ծանր դեպքեր կարող են արձանագրվել նաև երիտասարդ և առողջ մարդկանց մոտ, որոնք ռիսկային խմբեր չեն համարվում։

Կազանովայի գլխավորած գիտնականների խումբը եկել է այն եզրակացության, որ կորոնավիրուսի ծանր դեպքերի պատճառը երիտասարդ հիվանդների մոտ կարող է լինել յուրահատուկ մուտացիաները, որոնք ազդում են մարդու իմունային համակարգի վրա: Ենթադրվում է, որ այդ փոփոխությունները մարդու մոտ ոչ մի կերպ չեն դրսևորում մինչև կորոնավիրուսով վարակվելը։

Մասնագետները նշում են, որ նման իրավիճակ է նկատվում նաև այլ վարակների դեպքում, քանի որ գեների տարբերությունները պայմանավորում են խոցելիությունը մի շարք վարակիչ հիվանդությունների համար, ներառյալ՝ գրիպի կամ էնցեֆալիտի: