Գորիսում բախվել են «ՎԱԶ-2107»-ը և «Mitsubishi Io»-ն. վերջինս շրջվել է
Մայիսի 7-ին՝ ժամը 15:44-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մաշտոցի փողոցի սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ավետիք Հ., ծնված 1989 թ.) և «Mitsubishi Io» (վարորդ՝ Գարիկ Հ., ծնված 1974 թ.) մակնիշների ավտոմեքենաները. վերջինս շրջվել է, տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը և ուղղել «Mitsubishi Io» մակնիշի ավտոմեքենան:










