Ահազանգով դեպքի վայր մեկնած փրկարարները ինքնասպանության փորձ կատարող քաղաքացի չեն հայտնաբերել

19:31 • 08.05.20

Մայիսի 8-ին, ժամը 14։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Նշված հասցեում ինքնասպանության փորձ կատարող քաղաքացի չի հայտնաբերվել։