Հրդեհ՝ Արարատյան փողոցում. կատարվում է բնակիչների տարահանում

17:50 • 08.05.20

Մայիսի 8-ին, ժամը 16:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 64 հասցեում այրվում են էլեկտրական լարեր և առկա է գազի արտահոսք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Տվյալ պահին կատարվում է բնակիչների տարահանում։