Մեծ Բրիտանիայում բժիշկներին հաջողվել է փրկել 511 գրամ քաշով ծնված երեխայի կյանքը (լուսանկարներ)

20:48 • 08.05.20

Մեծ Բրիտանիայի Նորլֆոլկ կոմսության Նորիջ քաղաքում բժիշկներին հաջողվել է փրկել մի շարք հիվանդություններով ծնված նորածնի կյանքը, գրում է Daily Mail-ը։

26-ամյա Թայլա Մենիարը հղիության 21-րդ շաբաթում տեղափոխվել է հիվանդանոց և մի քանի օր անց՝ 2019թ. դեկտեմբերի 9-ին, լույս աշխարհ է բերել ընդամենը 511 գրամ քաշով Լիլի անունով դստերը։ Երեխային անմիջապես տեղափոխել են նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այնտեղ նորածինը 7 շաբաթ է անցկացրել՝ միացված լինելով արհեստական շնչառության սարքին։

Հիվանդանոցում գտնվելու ընթացքում փոքրիկ Լիլի մոտ հայտնաբերել են երեք վարակ, աղիքային անանցանելիություն, ուղեղում արյունազեղումներ և աղիների հետ կապված խնդիրներ, որոնք վիրահատական միջամտություն էին պահանջում:

«Երբ ես մտա հիվանդասենյակ և խոսեցի նրա հետ, նա սկսեց արձագանքել իմ ձայնին և բացել աչքերը։ Նա ինձ հրաշալի ու լայն ժպիտով ողջունեց»,- հայտնել է երեխայի մայրը։

Բժիշկներին, ի վերջո, հաջողվել է փրկել երեխայի կյանքը։ Մայիսի 5-ին նա դուրս է գրվել հիվանդանոցից։

When she was born four months early and weighing the same as a small bag of sugar, doctors warned Lilly Menear’s mother Tayla to prepare for the worst

Lilly’s survival after being born at 22 weeks and two days will fuel the debate about the 24-week cut-off date for abortions

Little Lilly was so fragile that her parents, Tayla Menear, 26, and Shane Rumbles, 29, were not allowed to hold her for the first month

Lilly's fight for survival also coincided with the coronavirus outbreak, which meant the parents were not allowed to visit at the same time