Գարիկ Սարգսյանը դիմել է ոստիկանություն. Արարատի մարզպետարանը՝ նրա հրահանգով հանքերից խճաքար տեղափոխելու լուրերի մասին

19:11 • 08.05.20

Արարատի մարզպետի հրահանգով խճաքարի տեղափոխման տեղեկությունը հերքելու նպատակով Գարիկ Սարգսյանի հաղորդումը դատախազի կողմից ուղարկվել է ոստիկանության բաժին՝ ստուգողական  գործողությունների:

Tert.am-ին հայտնել էին, որ Արարատի մարզի Սևակավանի վարչական տարածքում գտնվող  սահմանամերձ  սարերում գտնվող հանքերից  բեռնատար ավտոմեքենաներով կարմիր խճաքար են տեղափոխում՝  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի իմացությամբ:

Արարատի մարզպետարանից Tert.am-ին հայտնեցին, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղեկությունը հերքելու նպատակով դիմել է Ոստիկանություն: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ մարզի դատախազի կողմից մարզպետի հաղորդումն ուղարկվել է Արարատի ոստիկանության բաժին՝ ստուգողական  գործողությունների: