Դոնալդ Թրամփն այսուհետ ամեն օր կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ կհանձնի

10:24 • 08.05.20

Սպիտակ տանն աշխատող զինվորականներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը թեստ են հանձնել. պատասխանը երկուսի դեպքում էլ բացասական է եղել, գրում է reuters.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ Թրամփը հայտնել է լրագրողներին, որ վարակակրի հետ թեթև շփում է ունեցել, ուստի, անվտանգության նկատառումներից ելնելով, պատրաստվում է այսուհետ ամեն օր կորոնավիրուսի թեստ հանձնել։

Կայքի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ ո՛չ Թրամփը, և ո՛չ էլ Փենսը դիմակներ չեն կրել։

Հայտնի է, որ Սպիտակ տանը նախագահին մոտ աշխատակիցները կանոնավոր կերպով թեստ են հանձնում։