Թրամփը խայտառակություն է որակել Ռուսաստանի մասին հոդվածների համար New York Times-ին Պուլիտցերյան մրցանակի հանձնումը

21:29 • 08.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խայտառակություն է որակել Ռուսաստանի մասին քննադատական հոդվածների համար New York Times թերթի լրագրողներին Պուլիտցերյան մրցանակի հանձնումը, գրում է ria.ru-ն։

Նրա խոսքով՝ այդ հոդվածները «կեղծ լուրեր» են, և մրցանակը պետք է անհապաղ վերադարձվի։

«Դա խայտառակություն է, քանի դեռ նրանք հետ չեն վերցրել այդ մրցանակը»,-հայտարարել է Թրամփը:

Նա նշել է, որ մրցանակը հանձնվել է «ստի» համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան The New York Times թերթի լրագրողները Պուլիտցերյան մրցանակի են արժանացել Ռուսաստանի մասին քննադատական հոդվածների համար: Նրանք «Միջազգային Ժուռնալիստիկա» անվանակարգում մրցանակ են ստացել մի շարք հոդվածների համար, որոնք «մերկացնում են Վլադիմիր Պուտինի ռեժիմի գործողությունները»: