Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով կարող է մինչև 190 000 մարդ մահանալ․ ԱՀԿ

11:25 • 08.05.20

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումների անարդյունավետության դեպքում Աֆրիկայում համավարակի հետևանքով կարող է մինչև 190 000 մարդ մահանալ, գրում է The Guardian հրատարակությունը։

Պարբերականի փոխանցմամբ՝ ԱՀԿ-ն այս հայտարարությունը կատարել է՝ հիմնվելով տարածաշրջանի 47 երկրում իրականացրած հետազոտությունների տվյալների վրա։ Հայտնի է, որ կազմակերպությունը նաև նախազգուշացրել ե, որ վիրուսը կարող է տարիներ շարունակ Աֆրիկա մայրցամաքում մնալ։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,9 միլիոն մարդ, որից 270 740-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ-ն առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան: