Իրանում 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. կա զոհ և վիրավորներ (թարմացվում է)
04.03
Корреспондент-ի տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով կա նվազագույնը մեկ զոհ և 11 վիրավոր: 60-ամյա տղամարդը մահացել է գլխի շրջանում ստացած հարվածից: Վիրավորները վնասվածքներն ստացել են տնից փախչելիս: Զոհերի և վիրավորների թիվը կարող է աճել:
01:54
Իրանում հինգշաբթի 5.1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը ՝ հղում անելով Fars-ին:
Նշվում է, որ էպիկենտրոնը գտնվել է Թեհրանի և Մազանդարանի սահմանին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ցնցումներն զգացվել են հարակից քաղաքներում:
Դեպքի վայր են մեկնել փրկարարները: Ավերածությունների և հնարավոր զոհերի մասին դեռևս տվյալներ չեն հաղորդվում:










