Մեքսիկայում մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թվի ռեկորդ է գրանցվել
Հինգշաբթի Մեքսիկայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1982 նոր դեպք, մահացել է 257 մարդ, գրում է The Guardian հրատարակությունը։
Աղբյուրը մանրամասնում է, որ սա Մեքսիկայում մեկ օրում կորոնավիրուսի զոհերի թվի ռեկորդային ցուցանիշ է:
Երկրում ընդհանուր հաստատվել է վարակման 29 616 դեպք, հիվանդությունից մահացել է 2961, ապաքինվել՝ 17 781 մարդ։
Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3,9 միլիոն մարդ, որից 270 740-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների և մահվան դեպքերի թվով ԱՄՆ առաջին տեղում է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Բրազիլիան, Թուրքիան։










