Դեբետ գետի վարարման պատճառով Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կողմնային հատվածը վնասվել է
ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ մայիսի 7-ին Դեբետ գետի վարարման պատճառով՝ Մ-6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 37-րդ կիլոմետրին, 10 մետր երկարությամբ և 2 մետր լայնությամբ ճանպարհի կողմնային հատվածը վնասվել է: Այս մասին հայտնում են ՏԿԵՆ-ից։
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲ ընկերության կողմից իրականացվել են կողնակի վերականգնման աշխատանքներ, քարալցման եղանակով՝ մոտ 70 խորանարդ մետր ծավալով:












