Թրամփը պատմել է Պուտինին արած առաջարկի և ստացած համաձայնության մասին

11:00 • 08.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Մոսկվային օգնություն է առաջարկել: Խոսքը թոքերի արհեստական օդափոխության սարքերի մատակարարման մասին է: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Իր օգնության առաջարկի մասին Թրամփը պատմել է Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոտի հետ հանդիպման ժամանակ:

Թրամփի խոսքով՝ Պուտինը համաձայնել է ընդունել թոքերի արհեստական օդափոխության սարքերը:

Կրեմլն ավելի վաղ տեղեկացրել էր, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակը: