Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինս էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը. Shamshyan.com

00:38 • 08.05.20

Մայիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Թամանցիների փողոցում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ, բախվել են Mercedes C320 մակնիշի 33 PR 533 համարանիշի և Opel մակնիշի 88 GV 898 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Opel-ն էլ բախվել է երկաթե էլեկտրասյանը, ինչի պատճառով արտաքին լուսավորման լամպը պոկվել և ընկել է: Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: