Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքին. TACC

02:10 • 08.05.20

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը պատրաստվում է կորոնավիրուսի համավարակի հնարավոր երկրորդ ալիքին: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը:

«Փորձագետներն ասում են, որ մենք պետք է պատրաստ լինենք կորոնավիրուսի երկրորդ ալիքին: Ուստի մենք այժմ նախագիծ ենք մշակում, որպեսզի կարողանանք օգնել և աջակցել անդամ-պետություններին և գործընկեր երկրներին»,- ասել է Ստոլտենբերգը:

Հավելենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 3,9 մլն մարդ, մահացել է 270 000-ից ավելին, ապաքինվել՝ մոտ 1,3 մլն մարդ: