Թրամփը նշել է, որ կորոնավիրուսն Ուհանի ինստիտուտը կարող էր լքել անձնակազմի տգիտության պատճառով. TACC
Նոր տեսակի կորոնավիրուսը կարող էր լքել Ուհանի համաճարակաբանության ինստիտուտն աշխատակիցների տգիտության պատճառով: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին: Փոխանցում է TACC գործակալությունը:
«Ինչ-որ բան է տեղի ունեցել, դա աշխատակիցների ոչ կոմպոնենտ պահվածքի արդյունքն է, ինչ-որ մեկը հիմար է եղել, դա նրանց գտիտության շնորհիվ է»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան կորոնավիրուսի լաբորատոր ծագման վերաբերյալ հարցին:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը փաստեր ունի այն մասին, որ կորոնավիրուսը տարածվել է Ուհանի լաբորատորիայից:










