Խորհուրդ եմ տալիս ձայնագրությունը նայել, թե ինչից սկսեց, ով անցավ անձնական վիրավորանքների, ով սադրեց. Բաբկեն Թունյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին (տեսանյութ)
Ես խորհուրդ եմ տալիս ձայնագրությունը նայել, թե ինչից սկսեց, ով անցավ անձնական վիրավորանքների, ով սադրեց: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
«Ամեն դեպքում ես մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում այդ միջադեպի համար»,- հավելեց նա:
Հարցին՝ Սասուն Միքայելյանի միջամտությունը տեղի՞ն էր, Թունյանն արձագանքեց՝ «թույլ տվեք չմեկնաբանել»:
Հիշեցնենք՝ պատգամավորների միջև ծեծկռտուքը տեղի ունեցավ Կառավարության 2019թ. ծրագրի քննարկման ընթացքում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանն ու սկսվեց քաշքշուկ, որը վերածվեց ծեծկռտուքի:










