Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 3641-ի

09:45 • 08.05.20

Թուրքիայում վերջին օրվա ընթացքում անցկացվել է կորոնավիրուսի 30 395 թեստավորում, գրանցվել է վարակման 1977 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաընկերության կայքը` հղում տալով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջային:

Օրվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ, առողջացել` 4782-ը: Երկրում անցկացված թեստերի ընդհանուր թիվը հասել է 1 265 119-ի, ընդհանուր առմամբ, գրանցվել է վարակման 133 721, մահվան` 3641 դեպք: Վարակվածներից 82 984-ն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից:

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3 917 908 է, մահացել է 270 740 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին: