ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ավելի քան 75 000 մարդ. РИА Новости

00:55 • 08.05.20

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 75 054 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:

Համաձայն հաշվարկների՝ երկրում կորոնավիրուսով վարակված է 1 245 622 մարդ, ապաքինվել է 190 000-ը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն վարակվածության և մահացության ցուցանիշով առաջինն է ամբողջ աշխարհում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորանավիրուսը համավարակ է հայտարարել: