Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում Վլադիմիր Պուտինը հեռվից հետևում է տոնական ավիացիոն զորահանդեսին (տեսանյութ)
Ռուսական «Ռիա Նովոստի» գործակալության լրագրողները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նկարահանել են ավիացիոն զորահանդեսին հեռվից հետևելիս և տեսանյութը հրապարակել են թելեգրամյան օգտահաշվում։
Հրապարակմանը կից կատարված գրառման մեջ ասվում է, որ պետության ղեկավարը ինքնաթիռներին շքերթին հետևել է Կրեմլի առաջին շենքի մուտքից, որտեղ էլ գտնվում է վերջինիս գրասենյակը։
Մայիսի 9-ին Պուտինը Հաղթանակի օրվա կապակցությամբ երկու անգամ է շնորհավորական ուղերձով հանդես եկել․ նա դիմել է Անհայտ զինվորի գերեզմանի մոտ կանգնած քաղաքացիներին, ինչպես նաև ելույթ ունեցել Կրեմլի հրապարակում՝ նախագահական գնդի զինծառայողների առաջ։










