Անցած շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 100 անգամ, արձակել՝ 700 կրակոց
Մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 100 անգամ:
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:










