ՀՀ քաղաքական վերնախավը «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հիշատակին (տեսանյութ)
ՀՀ քաղաքական վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հիշատակին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։
Նշենք, որ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված չի թույլատրվում մարդկանց հոսքը զբոայգի։
Հիշեցնենք, որ այսօր լինելու են նաև ուղղաթիռների շքերթ և տոնական համերգ։










