Վետերանները պատվո երթ իրականացրին «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրում (տեսանյութ)
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 9-ին մեկնարկել է օդային շքերթը։
Բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների չվերթը մեկնարկել է Գյումրիից, դրանք եկել են Երևան՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ՝ ցուցադրելու օդային հնարքներ:
Ավելի վաղ, Երևանի երկնքում բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները նախապատրաստական թռիչքներ էին իրականացնում օդային շքերթի համար։ Օդային շքերթին ներգրավված են նաև ռուսական ռազմաբազայի ինքնաթիռները։
Երևանի «Հաղթանակի» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիրում անցկացվեց պատվո երթ՝ փառապանծ վետերանների մասնակցությամբ: Նրանք զինվորականների ուղեկցությամբ այցելեցին հուշահամալիր, ծաղիկներ խորանհեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազում զոհվածների հիշատակին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քաղաքական վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Հաղթանակ» զբոսայգում հարգանքի տուրք մատուցեց Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի մասնակիցների հիշատակին։ Նրանք ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ։
Նշենք, որ այս տարի կորոնավիրուսով պայմանավորված չի թույլատրվում մարդկանց հոսքը զբոայգի։
Հիշեցնենք, որ այսօր լինելու են նաև ուղղաթիռների շքերթ և տոնական համերգ։










