Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 10-ին, ժամը 00։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գողթանիկ բնակավայրի մոտակայքում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մեսրոպ Թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի թեք հատվածում․ առկա է կողաշրջման վտանգ․ տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:










