Ոտնկայս ծափերով ու թիկունքից հարվածելով հրաժեշտ տվեցին ժողովրդավարության պատրանքին․ Սպատակ Սեյրանյանը՝ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասին

14:59 • 10.05.20

Նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը։ Նա մասնավորապես, գրել է․

«Ազգային Ժողովում տեղի ունեցածն, անշուշտ, տգեղ էր: Բայց դրան հաջորդեց ավելի մտահոգիչ բան: Նախ, երկրի վարչապետն իր ելույթով փաստորեն արդարացրեց տեղի ունեցածը (հանրային ընկալման առումով` այլ կերպ ասած`մի հատ էլ ինքը խփեց), իսկ հետո ՔՊ խմբակցության պատգամավորները ծափերով ամրագրեցին տեղի ունեցածն արդարացնելը (հանրային ընկալման առումով`այլ կերպ ասած` յուրաքանչյուրն, ով մինչ այդ չէր հասցրել խփել, իր փայ հարվածը հասցրեց):

Ու այդպես` ուրախ տրամադրությամբ, ոտնկայս ծափերով ու թիկունքից հարվածելով հրաժեշտ տվեցին ժողովրդավարության պատրանքին»: