Ենոքավանի հայտնի ընձառյուծին FPWC-ի տեսախցիկները ֆիքսել են նաև Արարատի և Վայոց ձորի մարզերում

15:41 • 10.05.20

Բնության համաշխարհային հիմնադրամ-Հայաստանի (WWF) ֆեյսբուքյան էջը հետաքրքիր փաստ է ներկայացրել Ենոքավանի ընձառյուծի անցած ճանապարհի մասին։

WWF-ի փորձագետներն ընձառյուծի նախշերը համեմատել են վերջին տարիներին Հայաստանում լուսանկարված մյուս ընձառյուծների հետ: Պարզվել է, որ նույն կենդանին նկարվել է նաև FPWC-ի տեսախցիկներով 2018-2019թթ․ Արարատի և Վայոց ձորի մարզերում:

«Մեր ընձառյուծը սիրում է ճամփորդել։ Ենթադրաբար, նա, 2019-ի աշնանը հատելով երկրի կեսը, հարավային Հայաստանից եկել հասել է Իջևանի լեռներ»,- գրում է աղբյուրը։