Մահացել է Իրաքի Հաշիմյան արքայատոհմի վերջին արքայադուստրը

23:57 • 10.05.20

Լոնդոնում` կյանքի 100-րդ տարում, մահացել է Իրաքի Հաշիմյան արքայատոհմի վերջին արքայադուստրը՝ Մեքքայի էմիր և Հիջազի արքայի դուստր Բադիան:

Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին կիրակի տեղեկացրել է բաղդադյան պարբերականը՝ հղում անելով ընտանիքին: Աղբյուրի տվյալներով՝ արքայադուստր Բադիան մահացել է շաբաթ բրիտանական մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկում: Նշվում է, որ մի քանի շաբաթ անց կլրանար նրա 100-ամյա հոբելյանը:

Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմին և Հորդանանի Հաշիմյան թագավորությունն իրենց ցավակցությունն են հայտնել արքայադուստր Բադիա Ալի բեն Հուսեյն ալ-Հաշիմի մահվան կապակցությամբ: