Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների ամբողջական փոխանակում կատարել
Կորոնավիրուսի համավարակի պատճառով Իրանը պատրաստ է կալանավորների ամբողջական փոխանակում կատարել ԱՄՆ-ի հետ` առանց նախապայմանների: Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով «Ալ-Արաբիային», նման հայտարարություն է արել Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիան:
Վերջինս նշել է, որ Իրանը մտահոգված է ԱՄՆ բանտերում գտնվող իրանցի քաղաքացիների անվտանգությամբ և առողջությամբ՝ պայմանավորված կորոնավիրուսի վտանգով: Ռաբիան ընդգծել է, որ Թեհրանը պատրաստ է ամերիկյան կողմի հետ քննարկել կալանավորների փոխանակման ծրագիրը, սակայն ԱՄՆ-ն դեռ չի պատասխանել:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 80 000 մարդ, իսկ ողջ աշխարհում՝ ավելի քան 280 000-ը:










