Հարավային Կորեայում վերջին շրջանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել
Վերջին օրվա ընթացքում Հարավային Կորեայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 34 նոր դեպք, սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին ժամանակահատվածում: Այս մասին տեղեկացնում է iz.ru կայքը` հղում տալով Հարավային Կորեայի հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնների կազմակերպությանը:
Նոր դեպքերից 8-ը երկիր մտել այլ պետություններից, մյուս դեպքերի սկզբնաղբյուրը երկրի ներսում է: Նոր դեպքերից ամենաշատը գրանցվել է մայրաքաղաք Սեուլում` 14:
Տեղի իշխանությունները վարակման դեպքերի թվի աճը կապում են Յոնինից Սեուլ եկած վարակված քաղաքացու հետ, որը հիվանդ վիճակով հասցրել է այցելել քաղաքի մի շարք բարեր և ռեստորաններ: Դրա հետևանքով վարակվել են մի շարք այցելուներ, որոնց թվում նաև այլ քաղաքի բնակիչներ են եղել:
Այժմ իշխանությունները կանխատեսել են, որ վարակման դեպքերի թիվը կսկսի աճել, այդ իսկ պատճառով մինչև հունիսի 7-ը Սեուլում կփակվեն բոլոր ռեստորաններն ու հասարակական վայրերը:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 4 115 626 է, մահացել է 280 594 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










