Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք

14:37 • 11.05.20

Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք, ապաքինվել է եւս 10 քաղաքացի, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Բոլոր նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված քաղաքացիների շրջանում։  Արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր եւ Մարտունի (քաղաք) համայնքներում»,- գրել է նա։

Նշենք, որ Հայաստանում մայիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման79 նոր դեպք: Մահացել է 1 քաղաքացի: Վարակվածների ընդհանուր թիվը 3392 է, մահացածների թիվը՝ 46:

Մեկ օրում առողջացածների թիվը 34 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1359,  փաստացի բուժվողներինը՝ 1970: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 32561 քաղաքացի: