Հայտնի են դարձել 2020թ. «Լավագույն օդանավակայանները»՝ ըստ հաճախորդների կարծիքների ուսումնասիրության

19:25 • 11.05.20

Ամենամյա Skytrax World Airport Awards մրցանակաբաշխության շրջանակներում բացահայտվել են 2020թ. լավագույն օդային հանգույցները, թեև ճանապարհորդելու հնարավորություն դեռևս չկա ողջ աշխարհում:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, ութերորդ տարին անընդմեջ աշխարհի լավագույն օդանավակայան է ճանաչվում Սինգապուրի «Չանգի» օդակայանը: Առաջատար եռյակում են հայտնվել նաև Տոկիոյի «Հանեդա» և Դոհայի «Համադ» միջազգային օդանավակայանները:

Մրցանակները շնորհվել են հաճախորդների գոհունակության համաշխարհային ուսումնասիրության տվյալների արդյունքում: Մրցանակաբաշխությունը պետք է տեղի ունենար ապրիլի մեկին Փարիզում, սակայն չեղարկվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:  

Այնուամենայնիվ, մայիսի 10-ին արարողությունն անցկացվել է առցանց ձևաչափով:  

2020թ. լավագույն օդանավակայաններ տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. «Չանգի», Սինգապուր,

2. «Հանեդա», Տոկիո, Ճապոնիա

3. «Համադ», Դոհա, Կատար

4. «Ինչեոնի» միջազգային օդանավակայան, Հարավային Կորեա

5. Մյունխենի օդանավակայան, Գերմանիա

6. Հոնկոնգի միջազգային օդանավակայան

7. «Նարիտա» միջազգային օդանավակայան, Տոկիո

8. «Տյուբու», Նագոյա, Ճապոնիա

9. «Սհիփհոլ» օդանավակայան, Ամստերդամ

10. Քանսայի միջազգային օդանավակայան, Օսակա, Ճապոնիա