Մեծ Բրիտանիան կորոնավիրուսով վարակման ցուցանիշով շրջանցել է Ռուսաստանին՝ հայտնվելով երրորդ տեղում
Մեծ Բրիտանիայում կորանավրուսից մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 210-ով՝ համաճարակի բռնկման պահից ի վեր հասնելով 32 065-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Երկրում «Քովիդ-19»-ով վարակման 223 060 դեպք է արձանագրվել, 3877-ը՝ վերջին մեկ օրում: Վարակման ցուցանիշով Միացյալ Թագավորությունը կրկին բարձրացել է երրորդ հորիզոնական աշխարհի մակարդակով՝ շրջանցելով Ռուսաստանին, որտեղ ավելի քան 221 հազար վարակման դեպք է գրանցվել:
Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան երկրորդն է աշխարհում՝ ԱՄՆ-ից հետո և առաջինը Եվրոպայում: Վարակման դեպքերի թվով առաջատարը ևս ԱՄՆ-ն է, երկրորդն՝ Իսպանիան:










