Ֆրանսիացիներին կոչ են արել պատրաստ լինել վերամեկուսացման

23:12 • 11.05.20

Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` կարանտինից դուրս գալու ռազմավարության համակարգող Ժան Կաստեքսը երկրի բնակչությանը նախազգուշացրել է կրկնակի զանգվածային մեկուսացմանը պատրաստ լինելու անհրաժեշտության մասին:

«Պետք է դիտարկվի կրկնակի արտակարգ մեկուսացումը», - Интерфакс-ի փոխանցմամբ՝ ասվում է պաշտոնյայի զեկույցում, որը հրապարակվել է կարանտինի սահմանափակումների մեղմացման առաջին իսկ օրը:

«Առաջիկայում պատվաստանյութի կամ բուժման վերաբերյալ որոշման բացակայությամբ ֆրանսիացի ժողովուրդը շարունակում է խոցելի լինել համաճարակի կրկնման համար»,- ասել է Կաստեքսը:

Այսօրվանից Ֆրանսիայում մի շարք սահամանփակումներ չեղարկվում են, թույլատրվում են զբոսանքները, ոչ մթերային խանութների բացումը, որոշ ձեռնարկությունների աշխատանքի վերականգնումը, գրադարանների, թանգարանների վերաբացումը:

Միևնույն ժամանակ պարտադիր է դիմակի կրումը, հատկապես՝ մետրոյում: Կորոնավիրուսից մահացածների թիվը Ֆրանսիայում հասել է 26 643-ի: Վերջին մեկ օորւմ 263 մահվան դեպք է գրանցվել, վարակման՝ 456: