Իրանի ռազմածովային ուժերը սխալմամբ սեփական նավն են խոցել. կան տասնյակ զոհեր (տեսանյութ)

11:16 • 11.05.20

Օմանի ծոցում անցկացվող զորավարժությունների ժամանակ Իրանի ռազմածովային ուժերին պատկանող Jamaran էսկադրային ականակիրը ողբերգական սխալ է թույլ տվել: Ականակիրը սխալմամբ կրակ է բացել և խորտակել է Իրանին պատկանող նավը:

Այս մասին իր թվիթերյան էջում տեղեկացրել է իրանական «Թասնիմ» տեղեկատվական գործակալության քաղաքական բաժնի տնօրեն Մահդի Բախտիարին:

Ականակիրն արձակել է հականավային հրթիռ, որն էլ խոցել է իրեն օգնող Konarak նավը:

Բախտիարին տեղեկացրել է, որ նավը խորտակվել է, զոհվել է 20-40 մարդ:

Իրանական ռազմական կառույցների կողմից դեպքի պաշտոնական հաստատում դեռևս տեղի չի ունեցել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: