Մի խումբ մոտոցիկլիստներ մոտոերթ իրականացրին «Տղա եղե՛ք» կարգախոսով (տեսանյութ)
Հասարակական, քաղաքական գործից, ԱԺ նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանը նշեց, որ մոտոերթի նպատակի մասին կազմակերպիչներն արդեն հայտնել են, սակայն ընդհանուր գաղափարը մոտոցիկլետների սեզոնի բացումն է, նպատակներից մեկն էլ՝ երկու ականի տրասպորտային միջոցների քարոզումը:
«Որովհետև մենք տեսնում ենք, որ քաղաքում ավելի է վատանում երևեկությունը: Շատ դժվար է երթևեկել քաղաքում, գրեթե հնարավոր չէ կայանել որևէ տեղ և, չնայած բազմաթիվ խոստումներին, տրանսպորտային լուծումներին, մենք տեսնում ենք, որ վիճակը միայն բարդանում է և որևէ բարելավում չի արձանագրվում: Պետք է ինչ-որ լուծումներ գտնել և սա կարող է լինել լուծում»,-ասաց նա:
Երթին մասնակցողներից դերասան Գևորգ Գրիգորյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ մոտոերթը ցանկացել են մայիսի 9-ին անցկացնել, սակայն թույլ չեն տվել: Նրա խոսքով՝ մոտոերթի նպատակը երկու ականի տրանսպորտային միջոցի քարոզն է: «Հայաստանում ամեն ինչի քարոզ կա, բացի հայկական տղամարդային արժեքների, մենք էլ դա ենք քարոզում: Շատ նոր մարդիկ են ավելացել, մեքենայից անցել են մոտոյին»:
Գրիգորյանը նշեց, որ վերջնակետը ընտրել են Էջմիածինը, քանի որ ցանկանում են օրհնություն ստանալ: Հարցին, թե ոստիկանների հետ արդյոք խնդիրներ չե՞ն եղել, մոտոցիկլավարը պատասխանեց, որ նրանք խնդիրներ չեն ստեղծում և ամեն ինչ անելու են օրենքով, կարգով:
Նշենք, որ մի խումբ մոտոցիկլիստներ մոտոերթ են իրականացնում «Տղա եղե՛ք» կարգախոսով։
Մոտոերթը մեկնարկում է «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտից և ավարտվելու է Էջմիածին քաղաքում։










