Վանաձորում անտառի կողմից հոսող սելավաջրերը ծառեր են արմատախիլ արել և ողողել Լանջային փողոցի մոտակա տների բակերը

11:25 • 11.05.20

Մայիսի 10-ին, ժամը 17:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզում անտառի կողմից հոսող սելավաջրերն արմատախիլ են արել ծառերը և ողողել Վանաձոր քաղաքի Լանջային փողոցի մոտակա տների բակերը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Փրկարարները սելավաջրերի հեռացման համար սելավատար խողովակի վրա անցք են բացել։