Միշուստինի մամուլի քարտուղարը պատմել է կորոնավիրուսով վարակված վարչապետի առողջական վիճակի մասին

17:32 • 11.05.20

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, որի մոտ ապրիլի վերջին կորոնավիրուս էր հաստատվել, շարունակում է բուժումը հիվանդանոցում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Միշուստինի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովին:

«Բժիշկները նշել են նրա առողջական վիճակում առկա դրական դինամիկայի մասին»,-ասել է Բելյակովը:

Մամուլի քարտուղարը նշել է նաև, որ կառավարության ղեկավարը շարունակում է աշխատել հեռակա ռեժիմով:

«Տեսակոնֆերանսի ռեժիմով և հեռախոսի միջոցով քննարկումներ ու հանդիպումներ է ունենում գործընկերների հետ: Մշտական կապի մեջ է նախագահի հետ»,- հավելել է Բելյակովը:

Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 221 344 և մահվան 2009 դեպք: