Ֆլորիդայում բազմաթիվ մարդիկ կարանտինային ռեժիմի թուլացման ֆոնին հանգստյան օրերը մարդաշատ լողափերում են անցկացրել, զբոսանավերի վրա խնջույքների մասնակցել (լուսանկարներ, տեսանյութ)

16:54 • 11.05.20

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչները նահանգապետի՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով սահմանված կարանտինային ռեժիմը թուլացնելու մասին հրամանից հետո հանգստյան օրերը մարդաշատ լողափերում են անցկացրել, հայտնում է Daily Mail պարբերականը։

Համացանցում նահանգի Մադեյրա լողափից լուսանկարներ են հրապարակվել, որտեղ հարյուրավոր մարդիկ իրենց հանգիստն են վայելում, տասնյակ զբոսանավերի վրա խնջույքների են մասնակցում, երգում են ու պարում։

Աղբյուրը մանրամասնում է, որ Փինելաս շրջանի ոստիկանությունը հետևել է մարդկանց ՝ սոցիալական հեռավորությունը պահելու վարքագծին և անհրաժեշտության դեպքում մոտեցել և առանձին ցուցումներ տվել ու սովորեցրել կանոնները։

Ֆլորիդա նահանգում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 40 596 դեպք, որից 1721-ը՝ մահվան ելքով։