Թբիլիսի մուտք գործելու և Թբիլիսիից դուրս գալու արգելքները չեղարկվել են
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին այսօրվանից ամբողջությամբ բաց է: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանի մայրաքաղաքը կբացվի մայիսի 11-ին:
Ռուսթավի և Գարդաբանի քաղաքները կբացվեն մայիսի 14-ից:
Չնայած որ մայրաքաղաքի ելումուտն ամբողջովին բացվել է, սահմանված պարետային ժամը շարունակում է ուժի մեջ մնալ:
Վրաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 638-ի, համաճարակի ամբողջ ընթացքում երկրում վարակման հետևանքով մահացել է 11 մարդ:










