Ուհանում պաշտոնյա է հեռացվել աշխատանքից կորոնավիրուսի նոր դեպքերի արձանագրման ֆոնին
Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում կորոնավիրուսի 6 նոր վարակման դեպքի հաստատման ֆոնին՝ պաշտոնյաներից մեկն ազատվել է աշխատանքից: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Նշվում է, որ Չժան Յույսինը հեռացվել է Չինաստանի կոմունիստական կուսակցության աշխատանքային հանձնաժողովի անդամի և քարտուղարի պաշտոնից Սանմին բնակելի միկրոշրջանի անարդյունավետ կառավարման համար, որը վարչականորեն ենթարկվում է Չանցին փողոցին:
Հիշեցնենք, որ շաբաթ և կիրակի օրերին Ուհանի իշխանությունները հայտնել էին կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մասին:
Հաղորդվում է, որ առաջիկա օրերի ընթացքում նուկլեինաթթվի թեստեր կանցկացվեն ավելի քան 20 000 բնակչի շրջանում:
«Քովիդ-19» կորոնավրուսի բռնկման և տարածման կենտրոնը դարձել էր հենց Ուհան քաղաքը, որը վերջերս հայտնվել էր նվազագույն վտանգ ներկայացնող տարածքների շարքում:










