Միանում եմ այն կոչերին, որոնք դատապատում են մեր երեխաներին պղծություն քարոզող օրինագիծը, որը քանդում է թե՛ ազգի, թե՛ եկեղեցու հիմքը՝ ընտանիքը. Տ. Նշան քահանա Ալավերդյան (տեսանյութ)
Իբրև հայ հոգևորական, բարեպաշտ քրիստոնյա, ՀՀ քաղաքացի, իբրև մարդ և հայր՝ միանում եմ այն բոլոր մարդկանց կոչերին, ովքեր դատապատում են և կոչ են անում վերանայել մեր երեխաներին պղծություն քարոզող այն օրինագիծը, որը քանդում է թե՛ ազգի, թե՛ եկեղեցու հիմքը, որն է ընտանիքը: Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց Տեր Նշան քահանա Ալավերդյանը՝ անդրադառնալով սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիային:
«Մեր՝ քրիստոնյա բնակչության կողմից հայտարարում ենք, որ մենք չենք մասնակցում Աստծո դեմ ձեր ապստամբությանը և չենք միանում ձեր ոգևորությանը՝ համաշխարհային Բաբելոնի կառուցման՝ ձեր քարը դնելու շտապողականությանը: Կոչ ենք անում ձեզ՝ իբրև մեր ազգի՝ այս պահի ընտրյալ ներկայացուցիչներ, լսել ձեր իսկ քաղաքացիներին, մեր պետության ու ազգի, հայրերի ու մայրերի՝ ապագայով մտահոգված կոչը, և ձեզ վրա հավիտենապես ոչ միայն սերունդների, այլև Աստծո անեծքի խարանը չկրելու կոչը լսել»,-հավելեց քահանան՝ նշելով, թե Քրիստոսն ասում է՝ «վայ նրան, ով չարին բարի կկոչի, և բարուն՝ չար»:
«Փաստն այն է, որ հիմա այս օրինագծերով, որոնց օրինակները մենք տեսնում ենք օտար երկրիների փորձառությամբ, ոչ թե պաշտպանում, այլ՝ վտանգի են ենթարկում մեր երեխաների հոգեկերտվածքը և սրանով իսկ վտանգում են նրանց անհոգ, երջանիկ մանկությունը: Մեր կոչն ու հորդորն է, որ օր առաջ վերանայեք ձեր իսկ ընտնաիքում, միջավայրում այս կարևոր խնդիրը շուտափույթ լուծել՝ հօգուտ հայ քրիստոնյա, բարոյապես մաքուր մանկություն ունենալու երազանք ունեցող հայ մանուկի, մարդկանց, սերունդների»,-ասաց նա՝ նշելով, թե բոլորն էլ մտահոգված են երկրի ապագայով:
«Ես՝ իբրև պարզ հոգևորական և քաղաքացի, հայ մարդ, հայ քրիստոնյա, իմ պատրաստակամությունն եմ հայտնում օգտակար լինելու, որպեսզի բացառապես մաքուր օրնենքների կիրառմամաբ կառուցենք մեր ապագան և ընդդեմ կանգնելու այս բարոյական պղծություններ քարոզող և այդ քարոզումը պաշտպանող օրինագծին»,-ասաց Տեր Նշան քահանա Ալավերդյանը:
Նշենք, որ վերջինս տեսանյութին կից կատարել էր հետևյալ գրառումը. «Իսկապե՞ս կարծում եք, որ 6-10 տարեկան երեխաներին «սեռական կողմնորոշում» բացատրելով՝ պաշտպանում եք բռնություններից… Սա գեղեցիկ փաթեթավորմամբ երեխաներին բարոյապես խեղելու թույն է, որ մատուցվում է երեխաներին պաշտպանելու անվան տակ։ Այս կոնվենցիան ընդունած ո՞ր երկրի «հաջողության» փորձն է հուշել, որ մեր երկրին սա անհրաժեշտ է, որ պետք է այսքան արագ ու հապշտապ կազմակերպել վավերացումը հենց կորոնավիրուսային իրարանցման այս շրջանում»։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ն ընդունեց 79 կողմ, 12 դեմ քվեով ընդունեց սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:
Մանրամասները՝ տեսանյութում:










