Գլադիատորական մարտերն ավարտվել են, իսկ Մարուքյանը զորքերի կռիվ է պատկերացնում, մերժում են հանգուցալուծման առաջարկը. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը երեկ խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, նրա եղբորը չի սպառնացել, սպառնալիք Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջում տարածված ուղիղ հեռարձակման մեջ կար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք անընդունելի չէ այն, որ Սասուն Միքայելյանը հայտնի միջադեպից հետո երեկ խորհրադարանի ամբիոնից սպառնում էր:
«Զորքերի կռիվ էր արդեն պատկերացնում, 1000 հոգու դեմ 40,000 էր հանում: Սպառնալիք չկար Սասուն Միքայելյանի կողմից, կար վիրավորանք, որը հնչեցրել էր Էդմոն Մարուքյանի եղբայրը: Իսկ Սասուն Միքայելյանը երեկ շատ հստակ առաջարկ է ներկայացրել Էդմոն Մարուքյանին մանդատները վայր դնելու վերաբերյալ, եթե գտնեք հարցրեք՝ ինչ է պատասխանում,- ասաց նա:
Անդրադառնալով դիտարկամանը, որ շատերը խոսում են այն մասին ԱԺ-ում, գլադիատորական մարտերի մթնոլորտ է ձևավորվել Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ավարտված են այդ մարտերը, քննարկված են, քաղաքական լուծումների փաթեթ է առաջարկված, հիմա թող ընտրեն՝ինչ են իրենք ցանկանում: Վերջին հաշվով, եթե կռիվ է, կռիվը եղել է երկու կողմից»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչ կլիներ, որ ինքը Սասուն Միքայելյանի դիմացից շիշը չվերցներ, անկհայտ էր, որ նախահարձակ Սասուն Միքայելյանն է եղել, Անդրանիկ Քոչարյանն ասաց.
«Բայց ինչի չվերցնեի, կարող է ջուրը խմում էի, եթե օրինակ Էդմոն Մարուքյանը չիջներ, վրա չտար՝ ի՞նչ կլիներ: Էդմոն Մարուքյանը պիտի մտածեր մայիսի 8-ով ո՞ւմ վրա է գնում: Վրա տվեց, սադրեց: Ասում են չեն սադրել, հիմա մոտենում էր, որ Սասուն Միքայելյանին համբուրե՞ր, թե մի բաժակ սուրճ խմեր: Ամբիոնը թողում գնում էր, որ ի՞նչ, ի՞նչ էր ասել, «հոպա՞ր», «հոպար»-ից ինչի՞ է այդպես հուզվում, մեկն էլ գրեր՝ մորքուր ասեր, ավելի լա՞վ կլիներ: Սասուն Միքայելյանն էդպես դիմում է ինձ էլ, մյուսին էլ, բոլորին էլ, էդ ոճի մեջ է: Եղել է միջադեպը, հիմա ո՞վ խփեց, ո՞ւմ խփեց, ինչպե՞ս խփեց, ո՞վ բաժանեց, տղամարդիկ՝ բոլորը հայտնվել էին ներքևում, որպեսզի բաժանեն, լարվածությունը մեղմեն»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ծեծկռտուքի տեսաձայնագրությունում ակնհայտ երևում է, որ Վահե Ղալումյանն Էդմոն Մարուքյանի գլխից բռնում է, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Իսկ կադրերի մեջ երևո՞ւմ է, որ Ղուլմայնը գետին ընկած ոնց են ոտքերով խփում: Կադրերն էլ պետք է կարողանաս գնահատել, որը որից հետո, ինչը ինչի արդյունք: Հիմա Ղալումյանին խփում են, ասում է ինձ հետևից խփեցին, բա Ղալումյանին խփում էին, ընկածին ոտքերով խփում են»,- ասաց նա:
Արձագանքելով դիտարկմանը, որ միջադեպը տեղի է ունեցել վարչապետի աչքի առաջ, արդյո՞ք դա անհարգալից վերաբերմունք չէր վարչապետի նկատմամբ իր իսկ թիմակցի՝ Սասուն Միքայելյանի կողմից, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ անհարգալից վերաբերմունք դրսևորել է Էդմոն Մարուքյանը:
«Հիմա պատկերացրեց, որ գալիս ես մի մարդու վրա, որը սովոր չէ, որ իր վրա գալիս են բռունցքներով: Ինքը գիտակցում է դա, ուրեմն լավ չի հասկացել մեր երկրում տեղի ունեցած ազատամարտի ամբողջ էությունը և դրա խորհրդանիշների բնութագիրը: Չի հասակցել, դա իր խնդիրն է: Ամեն ինչ սկսում է ինչ-որ մեկի առաջին քայլից, եկել է հանգուցալուծման ժամանակը և առաջարկները եղել են»,-ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ինչու էթիկայի հանձանձնաժողով չի ձևավորվում այս հարցով, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այդ հանձնաժողովն ունի ձևավորման արարողակարգ, ինչ-որ մեկը պիտի դիմի, պետք է քննարկել: Հանգուցալուծման համար առաջարկ հնչել է, մերժում են, կարծես: Ինչո՞ւ, որովհետև Էդմոն Մարուքյանը այդպիսի հանգուցալուծում իր համար չի պատկերացնում»:










