Արցախում թեստավորվել է 75 քաղաքացի, 44-ի թեստի պատասխանը բացասական է, 31-ինը պարզ կլինի վաղը․ Տեղեկատվական շտաբ

23:32 • 12.05.20

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորված 44 փորձանմուշի հետազոտության արդյունքները, որոնք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը նրանց մոտ չի հաստատվել:

Արցախ Տեղեկատվական շտաբի փոխանցմամբ՝   օրվա ընթացքում ընդհանուր առմամբ թեստավորվել է 75 քաղաքացի: Մնացած 31-ի արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում: