Կենտրոնական բանկի մոտից 2 քաղաքացի բերվել է Ոստիկանություն (տեսանյութ)
Կենտրոնական բանկի դիմաց բողոքի ակցիա իրականցնող ցուցարարներից մի քանիսը տարվել են Ոստիկանություն: Tert.am-ի պարզաբանող հարցին, թե քանի անձ է բերման ենթարկվել, ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ ոստիկանություն է բերվել երկու քաղաքացի:
«Նշված հատվածից երկու անձ բերվել է Ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով»,- ասաց Գաբրիելյնաը:
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը սահմանում է՝ «Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը»:










