Չինաստանում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է գրանցվել. РИА Новости

06:18 • 12.05.20

Չինաստանում վերջին 1 օրում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված 1, իսկ վիրուսի ասիմպտոմ 15 կրողներ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահական հարցերով պետական կոմիտեի տրամադրած տվյալներին:

Նշվում է, որ ապաքինվել է 27 պացիենտ, մահվան դեպքեր չեն գրանցվել: Վարակման նոր դեպքը բերովի է և գրանցվել է Ներքին Մոնղոլիայի ինքնավար շրջանում:

Ընդհանուր առմամբ Չինաստանում գրանցվել է վարակման 1691 բերովի դեպք: 1611 մարդ արդեն ապաքինվել է, իսկ հիվանդանոցներում բուժում է ստանում 80-ը: