«Բելառուսական մեթոդը տալիս է իր արդյունքը». Լուկաշենկոն երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը «հանդուրժելի» է որակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդուրժելի է որակել երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: Նրա խոսքով՝ շատ պետություններ որդեգրել են համավարակի դեմ պայքարի բելառուսական մոտեցումը, գրում է lenta.ru-ն։
«Այսօր Բելառուսում վիրուսների և այլ հիվանդությունների հետ կապված իրավիճակը հանդուրժելի է»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ մեթոդը, որը Բելառուսը «կիրառում է արդեն երրորդ ամիսը, տալիս է իր արդյունքը»։
«Եվ այդ մեթոդից օգտվել են նաև այլ պետություններ։ Նայեք արևմտյան երկրներին, կամաց-կամաց վերաբացվում են, տնտեսությունը վերագործարկվում է, խոսքը միլիոնավոր մարդկանց մասին է»,-շարունակել է Լուկաշենկոն:
Ընդ որում՝ նա հայտարարել է, որ այդ պետություններում մեկ օրում մահացություն ցուցանիշն ավելի բարձր է, քան Բելառուսում երեք ամսվա ընթացքում։
Բելառուսում կորոնավիրուսի համավարակի հետ կապված խիստ կարանտինային սահմանափակումներ չեն մտցվել։










