Պատգամավոր Բաբկեն Թունյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստը հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի փոխարեն վարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը:
Հանձնաժողովի նիստի մեկնարկին Հայկ Գևորգյանը հայտարարեց, որ Բաբկեն Թունյանը ջերմում է և այդ պատճառով ներկա չէ։ Նա նաև հայտնեց, որ Թունյանը կորոնավիրուսային հիվանդության հետազոտություն է անցել։
«Պարոն Թունյանը ջերմություն ունի, թեստավորվել է, հիմա սպասում ենք պատասխանին, հուսանք ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Հայկ Գևորգյանը։










