Հնարավոր է՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր. քննարկվում է նաև արտակարգ դրությունը երկարաձգելու հարցը. փոխվարչապետի մամուլի քարտուղար
Հնարավոր է՝ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները թուլացնելուն զուգահեռ՝ տնից դուրս գալիս դիմակ կրելը դառնա պարտադիր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ նշելով, թե հարցն այս պահին դեռևս քննարկման փուլում է:
Հարցին էլ՝ արդյո՞ք քննարկվում է արտակարգ դրությունը երկարացնելու հարցը, Հունանյանը պատասխանեց. «Այո, օրակարգում նման քննարկում կա»:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում արտակարգ իրավիճակով պամանավորված արտակարգ դրություն սահմանվել է մարտի 16-ից: Ապրիլի 14-ին այն երկարաձգվեց ևս մեկ ամսով:










